Օրվա բաղադրատոմս. Ընկույզով տորթ
ՖՈՏՈԲաղադրամասեր՝
400 գրամ կաթնաշոռ
1 բաժակ ու մեկ գդալ ալյուր (խմորի ու կրեմի)
4 ձու՝ դեղնուդը խմորի՝ սպիտակուցը՝ կրեմի
2 թեյի գդալ սոդա
3 ճաշի գդալ ալյուր
1 ճաշի գդալ կրախմալ
900 մլ կաթ
300 գրամ սերուցքային կարագ
2 տուփ վանիլային շաքարավազ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Հունական ընկույզ
Պատրաստման եղանակ՝
Կաթնաշոռը միախառնել շաքարավազի հետ: Ավելացնել սոդա, դեղնուց, կիտրոնի հյութ: Ավելացնել ալյուր:
Խմորը բաժանել 10-12 մասի:
Գրտնակել, թխել:
Սպիտակուցը շաքարավազի ու վանիլային շաքարավազի հետ հարել: Ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, կրախմալ, կաթը եռացնել, աելացնել ընդհանուր զանգվածին:
Կամաց-կամաց ավելացնել կարագը ու հարել:
Քսել շերտերին, զարդարել ընկույզով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



