Մատուցողի արտաքինը կարող է հաճախորդին մղել վնասակար սնունդ ընտրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆորվեգական BI բիզնես-դպրոցի աշխատակիցները պարզել են, որ հաճախորդները ճաշացանկից ուտեստ ընտրելիս անգիտակցաբար կողմնորոշվում են մատուցողի արտաքին տեսքով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ռեստորանների հաճախորդները հաճախ վնասակար սնունդ են ընտրում, եթե նրանց դաջվածքներով, դժգույն մաշկով եւ թափթփված սանրվածքով մատուցողուհի է սպասարկում: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Հետազոտությանը 100 կին է մասնակցել: Նրանց մատուցողուհիների պատկերող հոլովակներ են ցուցադրել, որոնք առողջ, անառողջ տեսք կամ ավելորդ քաշ են ունեցել: Մասնագետները հետեւել են կանանց աչքերի շարժին եւ պարզել, թե ինչի վրա է նրանց հայացքը կանգ առել:
Եթե մատուցողին առողջ տեսք է ունեցել, կանայք առողջ սնունդ են ընտրել, իսկ մատուցողուհու անառողջ տեսքը վնասակար սնունդ ընտրելու է մղել:



