Հայտնի է, թե ինչի մասին են մտածում մարդիկ արթնանալուց հետո
ԼԱՅՖBraun Research Center-ի և Bank of America-ի մասնագետները պարզել են, որ մարդկանց մեծ մասն արթնանալուց հետո մտածում է իր սմարթֆոնի մասին: Հետազոտության արդյունքները հրատարակված են Trends in Consumer Mobility Report 2015 զեկույցում:
Համաձայն հարցման արդյունքների՝ մարդկանց մոտ 35 %-ն արթնանում է իր սմարթֆոնի մասին մտքերով, 17 %-ը մտածում է մեկ բաժակ սուրճի մասին, և 13 %-ը՝ ատամները լվանալու մասին: Միաժամանակ, միայն 10 %-ն է մտածում իր կեսի մասին:
Գիտնականների խոսքերով՝ այդպսի միտումն արտացոլում է այն, թե ինչպես է սմարթֆոնն ուժեղ ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Կարելի է նշել, որ հարցվածների 23 %-ը սմարթֆոնի մասին մտածում է ոչ միայն արթնանալուց, այլ նաև քնելուց:
Աղբյուրը` blog1in.am
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



