Դեղ, որը կօգնի բուժել չորրորդ աստիճանի քաղցկեղը
ԼԱՅՖԱնտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիդայի ուսումնասիրության Ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:
«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հատկություններ: Այդ դեղը կօգնի նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լիտվինովը: Ըստ նրա, նոր դեղն ունի նաև անուն՝ «Մելովիտ»:
Թեստավորումն իրականացվել է դեռևս միայն կենդանիների վրա: Փորձարկումներից մեկն արվել է խոզերի վրա: 20 խոզից ոչ մեկը չի մահացել, դեղի ներարկումից հետո: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն կլինիկական փորձարկումներից հետո:
Նյութը՝ 168.am-ի
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



