Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանի մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Չնայած վերնագրել եմ Սերժ Սարգսյանի մասին, բայց խոսքը միայն Սերժի մասին չէ: Մի քանի օր առաջ մեր ընկերներից մեկը մի հոդված էր գրել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի մասին: Զերծ մնալով բովանդակային քննարկումից՝ ուզում եմ այդ հոդվածից մի տող մեջբերել, որն առանձնահատուկ ընդգծված էր այդ հոդվածում և որը բերվում է որպես պայքարի հաղթանակի հիմնական գրավականներից մեկը:

Մեջբերում եմ. «Սերժ Սարգսյանը թույլ է»: Կուզենայի այս արտահայտությանն առանձնահատուկ անդրադառնալ, քանզի կարծում եմ, որ մենք՝ բոլորս, համակարգի դեմ մեր պայքարում գործել ենք բազմաթիվ սխալներ, բայց, եթե այդ սխալներից փորձեմ առանձնացնել, ըստ իս, ամենագլխավորներից կմատնանշեմ հետևյալ երկուսը. առաջին՝ մենք միշտ գերագնահատում ենք Սերժին ու իր հնարավորությունները, երկրորդ՝ մենք միշտ թերագնահատում ենք Սերժին ու իր հնարավորությունները: Հիմա առաջինի մասով ասեմ, թե ինչպես ենք գերագնահատում:

Գերագնահատում ենք հիմնականում երկու ձևով.

ա. Ասելով՝ Սերժը թույն շախմատիստ է, շատ լավ խաղում է: Սա, կարծում եմ, ամենամեծ ինքնախաբեություններից մեկն է: Ես Սերժին ամենևին հզոր շախմատիստ չեմ համարում և ստորև կհիմնավորեմ, թե ինչու:

բ. Ասելով՝ համակարգը շատ ուժեղ է` բան անես, կխփեն: Ավելի կոնկրետ ասեմ. Բաղրամյանի իրադարձությունների ժամանակ, երբ իրավիճակը համակարգի համար գրեթե դարձել էր անվերահսկելի, և բարձրաստիճան ոստիկանները սկսեցին ակնհայտ սպառնալիքներով հանդես գալ, թե կխփենք, կցրենք, անգամ իմ ընկերների շրջանաում մարդիկ կային, ովքեր առանց իրավիճակը վերլուծելու և գնահատական տալու, վստահ էին, որ եթե նման բան են ասում, հաստատ կխփեն:

Իսկ ի՞նչ եղավ վերջում: Փողոցային լեզվով ասած «ռազվոդկա» արեցին, հետո գնաց ապատեղեկատվությունը, հետագայում մաքսիմալ մաշեցրին ռեսուրսը, որ խուսափեն նրանից, ինչի ռեսուրսն ըստ էության չունեին հունիսի 23-ի իրագործված բռնությունից հետո, այն է՝ կրկին ուժ գործադրել: Եվ այստեղ ոչ թե փրկվել ենք մենք, որ մեզ չեն խփել, այլ այս դեպքում արդեն փրկվել են իրենք, որ կրկին ազդեցություն գործելուց չեն ստացել կարելի է գրեթե առանց կասկածի ասել երաշխավորված հակազդեցությունը: Հիմա երկրորդի մասով ասեմ, թե ինչպես ենք թերագնահատում Սերժին:

Թերագնահատում ենք կրկին երկու ձևով.

ա. Բոլորովին անհիմն փաստարկների վրա հիմնվելով` քաղաքական դաշտի ընդդիմադիր հայացքներ ունեցող սուբյեկտները միշտ գործել են այս սխալը ասելիքի հենց այն տեսքով, որը մեջբերեցի մատնանշված հոդվածից, այն է՝ «Սերժ Սարգսյանը թույլ է»: Սրա պատճառը, իմ կարծիքով, իրավիճակը վերլուծելու և գնահատելու անկարողությունն ու մարդկանց կողմից բերված ոչ ճիշտ հիմնավորումներն են` սկսած «իրա շրջապատում սաղ փողի համար են ու թռնող», վերջացրած «Հեսա Պուտինը իրեն գցելու ա, Ռոբերտին բերի, որովհետև Ռոբերտի հետ ավելի լավ է» ենթադրություններով:

բ. Սերժին համարելով թույլ՝ այնուամենայնիվ, պետք է չմոռանալ, որ ինքը, գիտեմ, շատերի համար զարմանալի կթվա, բայց, կրկնեմ այն, ինչ մի քանի անգամ ասել եմ՝ ինքը քաղաքական կուլիսային, ինտրիգի և մուտիլովկի, իրենց լեզվով ասեմ՝ «ռազվոդկա» անելու պապան է. գերազանց է կողմնորոշվում և թիրախներ ընտրում հարվածներն իրենից շեղելու և դեպի այլ անձանց ուղղությամբ ուղղելու համար: Եվ հենց այս երկու սխալի պատճառով է, որ որևէ պայքարի գործընթացի ժամանակ, հայտնվելով կոնկրետ իրավիճակում, որը կոնկրետ որոշում է պահանջում, այդ որոշման կայացնման մեջ թերանում ենք, որովհետև չենք կարողանում Սերժի հնարավորությունները իրավիճակային ճիշտ գնահատել, չենք կարողանում տվյալ իրավիճակում իր ուժեղ ու թույլ կողմերը գնահատել:

Սերժի հնարավորությունները ճիշտ գնահատելու համար Սերժի ներքին քաղաքական կյանքում տարած խաղերի ժամանակ կատարած քայլերի գնահատման միջոցով պետք է նախ՝ հասկանալ, որ Սերժին որևէ կերպ չի կարելի համեմատել փայլուն շախմատային խաղացողի հետ այն առումով, որ Սերժը չունի որևէ երկարաժամկետ նպատակ, խաղեր կամ ծրագրեր՝ բացի իր անվտանգությունից: Անձամբ ես իսկապես այդպիսիք չեմ տեսել՝ բացի այն պահից, երբ ինքը ուզել է դառնալ համակարգի պարագլուխը: Սերժի բոլոր քայլերն իրավիճակային են, ինքը փայլուն խաղում է իրավիճակային, բայց ոչ շախմատ, այլ խաղ՝ որտեղ իրավիճակը պարտադրում է, այդպես էլ պետք է քայլ կատարես: Եվ հետո, եթե Սերժը լիներ շատ ուժեղ ու փայլուն խաղացող, Սերժը կսահմանափակվեր խաղի մի սցենարով, իսկ քանի որ ինքն այդքան էլ ուժեղ չէ, իրեն պետք է ձեռքի տակ ունենալ մի քանի սցենար, որ իրավիճակից ելնելով, ինքը գնա հենց այն սցենարով, որը ամենաանվտանգն է իր համար այդ իրավիճակում:

Կարող եմ մի քանի պատկերավոր օրինակ բերել, օրինակ՝ Լիսկային մարզպետի պաշտոնից հեռացնելը և հետագայում կրկին նշանակելը: Մեկը երբևիցե մտածե՞լ է՝ որն է սրա իրական դրդապատճառը, չէ՞ որ դա անգամ նույն համակարգի ներսում է երկակի ընկալվել (հավատացեք, իսկապես շատ ու շատ առանձին սուբյեկտների կողմից երկակի է ընդունվել), այո, անշուշտ, Լիսկան տոկոս խփելուց ամենահավատարիմ մարդկանցից է, բայց, միանշանակ, ամենաանփոխարինելին չէ: Եվ այս նույն պատմության կոնտեքստում, որպես օրինակ հարցնեմ նաև, մի՞թե Նեմեց Ռուբոն ավելի վատ տոկոս խփող տղա էր: Կամ մեկ ուրիշ օրինակ՝ նույնը շրջապատումդ տասը նախագահացու տեղավորել և իրենց իրար դեմ հանել, բայց միաժամանակ, հրապարակային այլ ռեսուրսներով աշխատել ինչպես իրենց դեմ, այնպես էլ նրանց հարազատների դեմ: Կոնկրետ մարդկանց վրա հատուկ եմ օրինակներ բերում, որպեսզի մաքսիմալ մատչելի լինի ձեզ համար: Կարող եմ նաև բազմաթիվ նմանատիպ և այլ օրինակներ մատնանշել, բայց սա կդառնա անսպառ թեմա, վերըոնշյալ Լիսկայի օրինակում Սերժի նմանատիպ որոշման դրդապատճառը, իրավիճակից ելնելով, եղել է զուտ կոռուպցիոն շահը, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական հաշվարկ:

Սերժի գործողությունները նախընտրում եմ վերլուծել և գնահատական տալ իրավիճակային՝ ինձ ավելորդ անգամ ինչ-որ անհասկանալի դավադրության տեսություններով չծանրաբեռնելով: Եվ հենց այս տրամաբանությունից ելնելով, Սերժին հաղթելու համար պետք է, ունենալով երկարաժամկետ ծրագրեր, Սերժին ծալել հենց իր բլից խաղում՝ բայց պարտադրելով խաղի քո կանոնը, հաղթել իրավիճակային, մտաբերելով այն, որ Սերժը մտածում է իրավիճակային: Որովհետև Սերժը ոչ ամենազորն ա, ոչ էլ ամենաթույլն ա, Սերժը Սերժն ա՝ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխը և համակարգի ամբողջ էությունը մարմնավորող հիմնական դերակատարը: Որպես խոսքիս հիմնական փաստարկ ասեմ հետևյալը. այս երկար տարիների ընթացքում` սկսած Սերժի Հայաստան գալուց, առաջին իսկ օրվանից Սերժը երբևիցե ներքին քաղաքակական, ինչու չէ, նաև արտաքին քաղաքական խաղերի ժամանակ որևէ տեսանելի, շեշտադրում եմ` տեսանելի սխալ չի գործել: Խոսքս խնդրում եմ ճիշտ հասկանալ՝ չի գործել իր համար, այլ ոչ թե Հայաստանի:

Սակայն, այդ ամենով հանդերձ, ինքն էլ անսխալական չէ և այս ամբողջ ընթացքում, այնուամենայնիվ, ինքն էլ ունի գործած սխալներ: Դրանք էլ մեծ մասամբ տեսանելի չեն, բայց, միևնույն է, դրանք էլ կարելի է մատնանշել, և, ըստ իս, դրանք, ի վերջո, դառնալու են համակարգի և Սերժի` որպես համակարգի պարագլուխի տապալման հիմնական գրավականներից մեկը: Իմ տեսած սխալներից փորձեմ մատնանշել երկուսը և ամենակարևորները:

Եւ այսպես, առաջինը՝ Սերժը, ինչ-որ ներքին մղումից ելնելով, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչն է եղել, միգուցե վախը կամ սեփական թիմակիցների նկատմամբ կատարյալ անվստահությունը կամ գուցե այդ երկուսը միասին ու մի քանի բան էլ ավելի, ամբողջությամբ, բառիս բուն իմաստով, փչացրել է իրեն շրջապատող բոլոր մարդկանց` բացարձակապես բոլոր մարդկանց, անգամ իր սեփական փեսային: «Փչացնել» բառը ևս խնդրում եմ ճիշտ ընկալել. ոչ թե փչացրել մեզ համար, այլ համակարգի, համակարգի ներսի ընկալման համար, իսկ դա, հավատացեք, իմ ու ձեր ընկալումներից շատ տարբեր է: Ոչ թե չի կարողացել, այլ ուղղակի չի էլ ուզել ունենալ իր կողքին Սերժ Սարգսյանը, իսկ համակարգի ներսում չեղավ իր նման այդքան համարձակ մեկը, որ, ինչպես և ժամանակին ինքը, կարողանար մտնել քաղաքական դաշտ որպես առանձին սուբյեկտ` իր տակը ճզմելով մի ամբողջ կուսակցություն:

Եւ երկրորդ՝ Սերժը, կրկին չեմ կարող ասել կոնկրետ ինչու, բայց իր ղեկավարած քաղաքական համակարգի ներսում կատարել է երևի ամենամեծ սխալը. դա իր չակերտավոր հիմնական քաղաքական ընդդիմադիրին փետրվարյան ջախջախումն է, ինչի հետևանքով օպոնենտը մասնատվեց: Իսկ այդ քաղաքական օպոնենտը մինչ այդ գերազանցությամբ էր կատարում իր հիմնական ֆունկցիան, այն է՝ չեզոքացնել ընդդիմադիր հատվածում գտնվող ավելի ռադիկալ ընդդիմադիրներին և փակել քաղաքական դաշտում ընդդիմադիր հատվածի բոլոր հնարավոր վակուումների զբաղեցումն այլ ավելի ռադիկալ ուժերի կողմից:

Հիմա, որպես եզրակացություն, ասեմ, թե այս երկու սխալները ինչի բերեցին: Իմ կարծիքով՝ տեղի ունեցավ հետևյալը. քանի որ դաշտում՝ որպես այդպիսին, փաստացի մնաց մի կայուն ուժ` քրեաօլիգարխիկ համակարգը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ, ստացվեց այնպես, որ ընդդիմադիր հատվածում առաջացել է նախորդից էլ ավելի մեծ վակուում, և, որպես հետևանք, ինչպես ասում են՝ դաշտը մնաց կտրիճներին...

Սա ևս մի ապացույց է այն բանի, որ Սերժն իր բոլոր գործողությունները և քայլերը կատարում է իրավիճակային, այլ ոչ թե երկարաժամկետ՝ ծրագրավորված: Հակառակ դեպքում Սերժը հիմա կունենար ինչպես և կար, իր կողմից ամբողջությամբ վերահսկվող չակերտավոր քաղաքական հակառակորդ, իսկ հասարակությունը չէր ունենա քաղաքական ընդդիմադիրի պահանջարկ, հետևաբար, չէր լինելու հնարավորություն հասարակությանը այդ պահանջարկին համապատասխան առաջարկ անել: Իսկ թե ովքեր են լինելու այդ կտրիճները և ինչպես են պատրաստվում հաղթել Սերժին, ցույց կտա ժամանակը: Մի բան կարող եմ հստակ ասել, որ այս ճակատամարտը լինելու է, և դրան շատ չի մնացել:

Վիլեն Գաբրիելյան (Նավակ Ճոճողը)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

Ես Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը