Արթուր Սարգսյանի դիահերձումն սկսվել է՝ առանց միջազգային փորձագետների ներկայության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHetq.am-ը գրում է. Թեպետ այսօր Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի կողմից, այդուհանդերձ այս պահին դիահերձումը սկսված է:
Միջնորդության մերժման մասին որևէ գրավոր որոշում փաստաբանները չեն ստացել: Այս մասին մեզ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա նաև տեղեկացրեց, որ թույլ չեն տվել դիահերձման պրոցեսի տեսա և լուսանկարահանումը:
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության (ՀԿԳՔ) գլխավոր վարչության պետի տեղակալ Տոնոյանը բանավոր նշել է, որ լուսանկարահանում կկատարի քննչական կոմիտեի ներկայացուցիչը, սակայն, ինչպես Տիգրան Եգորյանը տեղեկացրեց, կոմիտեի տեխնիկան սիրողական է և չի կարող ապահովել համապատասխան բարձր որակ:
Մանրամասներն՝ այստեղ:



