Ով չի կարող աշխատել, թեկուզ տղաս լինի, պետք է իր տեղը զիջի. Գագիկ Ծառուկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը Հրազդանում մարդաշատ էր: Past.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դրան չխանգարեց տեղացող ձյունը:
«Ես ներկայացրել եմ ծրագիր, որը կարող է իրավիճակ փոխել: Բոլորի հետ շփվելով, իմանալով դարդ ու ցավը, խնդիրը՝ գիտեմ, թե ինչ է պետք անել: Պետք է պայման և հնարավորություն, աշխատանք և մրցակցություն, բանկի տոկոսների նվազեցում, թոշակների բարձրացում: Ես դա գրել եմ ու անելու եմ: Ինչքան էլ ուզում են ասեն, թե տանում են երկիրը դեպի տնտեսական զարգացում, անհնար է դա առանց այդ բոլոր պայմանների, որ մենք առաջարկում ենք»,- հայտարարեց ԲՀԿ նախագահը:
Ծառուկյանի խոսքով՝ բոլորի հանդեպ պետք է հավասար մոտեցում լինի: «Ով չի կարող աշխատել, թեկուզ տղաս լինի, պետք է իր տեղը զիջի: Բոլորի հանդեպ պետք է հավասար մոտեցում լինի: Ես այդպես եմ աշխատելու: Եթե մասնագետն իմ թիմում չկա, մեր երկրում կա, երկրում չկա, ապա աշխարհում կա: Այդ մարդուն պետք է հնարավորություն տալ»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



