Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուսինե Վարդանյան. «Կուզեմ խաղալ մի դեր, որը կունենա իր դրաման»

ԼԱՅՖ

Past.am-ի զրուցակիցն է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը:

Նա պատմել է ստեղծագործական դադարի պատճառների, սպասվող նորությունների մասին, կիսվել, թե ինչ հատկանիշներ են պետք դերասանական արվեստում ամրապնդվելու համար:

-Ի՞նչ նորություններ ունեք թատերասեր հասարակության և նրանց համար, ովքեր Ձեզ հետևում են սերիալների միջոցով:

- Նախ ասեմ, որ երեխայիս ծնվելուց հետո շատ մեծ դադար ունեցա կինոյում և թատրոնում, բայց մինչև երեխայիս ծնվելը շատ բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ եմ եղել. մինչև հղիության 7-րդ ամիսը խաղացել եմ բեմում մեծ հաճույքով և այն մտքով, որ երեխայիս եմ փոխանցում մի ամբողջ հրաշք:

Ֆիլմերում դեռ առաջարկներ չունեմ, բայց հուսով եմ, որ նոր ուժերով լցված և աշխատելու մեծ ցանկությամբ կանեմ լավ, արժեքավոր աշխատանքներ: Իսկ թատրոնում ինձ նոր դեր են վստահել: Իմ և իմ գեղարվեստական ղեկավարի՝ Արմեն Խանդիկյանի մոտ մեծ ցանկություն կա միասին աշխատելու: Ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել՝ վստահության, գնահատականի լավ խոսքերի և քաջալերման համար, աշխատանքի և ինքնադրսևորման մեջ դա ինձ ուժ է տալիս:

- Ի՞նչ տեսակ կանանց եք կարողանում հեշտությամբ մարմնավորել:

-Եթե ուզում ես որակով աշխատանք կատարել, երբեք հեշտությամբ չես մարմնավորի կերպարը, քանի որ դա ծանր աշխատանք է: Պետք է ամբողջ ուժերդ կենտրոնացնես և ավարտին հասցնես այն, ինչ քեզ վստահել են: Ինձ մոտ են ավելի դրամատիկ կերպարները, բայց հակառակ ժանրում փորձել եմ ինձ՝ երբեք չպատկերացրնելով, որ կստացվի, սակայն Արմեն Խանդիկյանը պատկերացրեց: Ուզում եմ այնպիսի դեր մարմնավորել, որը կունենա իր դրաման, և միևնույն ժամանակ կեպարիս խնդիրը կլինի համամարդկայինը:

-Արդյո՞ք համաձայն եք, որ սերիալների ռեժիսորները դերասաններին ընտրում են ըստ որոշակի կարծրատիպերի. օրինակ՝ մի դերասան կարող է միշտ հարուստ գործարարի խաղաղ, մյուսին միշտ բաժին են հասնում հանցագործի կերպարները: Խանգարո՞ւմ է այս երևույթը դերասանի ինքնադրսևորմանը:

 -Համաձայն եմ, ու ինձ թվում է, որ բոլոր երկրներում կա այդպիսի հարց, որովհետև դերասանը մարդ է և ինչ էլ խաղա, իր միջով է անցկացնում և ստացվում է, որ իր նման է դարձնում կերպարը: Թատերական տերմինով ասում են «ամպլուայի դերասան, դրա համար դերաբաշխման ժամանակ շատ հաճախ այդպես են կողմնորոշվում, բայց լավ դերասանը նույնիսկ այդ դեպքում պետք է տարբեր լինի:

-Բացի մասնագիտական տաղանդից, ի՞նչ մարդկային հատկանիշներ են պետք, որպեսզի հնարավոր լինի ամրապնդվել և դիմակայել դերասանական արվեստում:

- Եթե խոսեմ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի դերասանի մասին,ապա կհամարձակվեմ ասել՝ առաջին հերթին ՄԱՐԴ պետք է լինի և ունենա աշխատասիրություն, ճկունություն և մեծ կամքի ուժ:

- Ո՞ր դերը եղավ Ձեր այցեքարտը:

-Մեգիի դերը՝ Դրամատիկական թատրոնի Մամա միա ներկայացման մեջ:

-Ի՞նչ դեր կուզեք խաղալ կյանքի այս շրջանում:

-Դեր, որը կհուզի մարդկանց ոչ միայն արցունքներով: Գլոբալ առումով՝դերասանի գործը հենց դա է:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի