Բյուրական գյուղի մոտակայքում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:40-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 17-ին, ժամը 20:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 44.150 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բյուրական գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



