Թբիլիսիում հայտարարել են Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն մտահոգված Է Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայման մասին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Մենք տեղեկատվություն ունենք Աբխազիայում ռուսական C-300 հավելյալ հրթիռային համալիրների տեղակայման մասին: Ռուսական կողմի այդ գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանի զինված ուժերի կազմի մեջ Հարավային Օսիայի ստորաբաժանումների մտնելու մասին որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միտված Է բռնակցմանը, այլ ոչ թե խաղաղության ու անվտանգության ապահովմանը»,-ասել Է Ջանելիձեն մարտի 17-ին կայացած բրիֆինգում:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին ենթադրել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայում C-300 հավելյալ զենիթահրթիռային համալիրների տեղակայումն ուղղված Է ոչ թե Վրաստանի դեմ, որը չունի ժամանակակից ռազմաօդային ուժեր, այլ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվության դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



