Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության. Հովիկ և Արգամ Աբրահամյանները «Հաց բերող»-ի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հաց բերող» անվանումը ստացած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա որդին՝ Արգամ Աբրահամյանը Facebook-ի իրենց էջերում գրառում են կատարել:
«Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում:
Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության: Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի»,- գրել է Հովիկ Աբրահամյանը:
Արգամ Աբրահամյանն էլ գրել է. ««Հաց բերող»-ի մահը խորը ցավ պատճառեց ինձ. Աստված հոգիդ լուսավորի բարի մարդ»:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



