Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանր խուլիգանությունների ժամանակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան նախընտրական քարոզչության մշտական ուղեկիցներն են այս շրջանում գրանցվող տարատեսակ միջադեպերը, ծեծկռտուքները, հիստերիկ կանայք ու նմանատիպ երևույթները։ Որպես կանոն, այս միջադեպերը չեն անցնում մանր խուլիգանության սահմանները, սակայն միաժամանակ նման դիպվածները դառնում են լայն քաղաքական շահարկումների առարկա։ Միաժամանակ քաղաքական շահարկումներից զատ, այսօրինակ միջադեպերը կեղծ սենսացիաների լայն դաշտ են դառնում հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար, որոնք կատարվածը ներկայացնում են որպես քաղաքական հալածանք, անպատժելիության մթնոլորտի արդյունք, քաղաքական սադրանք և այլն։

Անշուշտ այս միջադեպերում սադրանքի տարրերը մշտապես առկա են, այլ հարց է, թե ինչ չափով, սակայն խնդիրն այն է, որ նման սադրանքների արդյունքում հանրային ուշադրությունը բուն և լուրջ գործընթացներից անցում է կատարում մանր և ոչ էական պրոցեսների վրա, որոնք, բնականաբար, մանիպուլյատիվ բնույթ են ստանում։

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում դժվար է ասել, թե ինչ չափի ներգրավվածություն ունեն նման երևույթներում հայաստանյան իշխանությունները կամ իշխանամերձ շրջանակները, սակայն անկախ դրանից էլ պարզ է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խուլիգանության ցանկացած դրսևորում ստանում է համապատասխան երանգավորում և մեկնաբանություն։

Սա, թերևս, հայաստանյան քարոզչության ամենաբնութագրական կողմերից մեկն է, քանի որ, ըստ էության, նման զարգացումը ձեռնտու է դառնում և՛ իշխանությանը, որն իրեն սպասարկող լրատվամիջոցներով է զբաղվում հանրային ուշադրության շեղումով, և՛ ոչ իշխանական ուժերին, որոնք այս պարագայում արդեն խուսափում են բովանդակային քարոզարշավից, բովանդակային բանավեճերից և մեծ սիրով մտնում են հալածյալի կարգավիճակի մեջ՝ կարծես այդ կերպով որոշակիորեն ապահովագրելով նաև իրենց պարտությունը։

Այսպես, ըստ էության, արել են հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմությունները՝ խուսափելով սեփական ձախողումների պատասխանատվությունից, որը պարփակվել է ընդամենը «մեզ խանգարում էին, մեզ հալածում էին, մեր դեմ հանել էին խուլիգանների» և նմանատիպ ձևակերպումների մեջ։

Եթե մենք այսօրինակ ոչ իշխանական ուժերով ենք գնում դեպի պառլամենտական կառավարման համակարգ, ապա պետք է շեշտել, որ բովանդակային առումով մեծ սպասելիքներ հայաստանյան հասարակությունը պետք է չունենա ակնհայտ պատճառներով։ Թերևս հենց այս փաստը պետք է հասկանան և՛ հասարակությունը, և՛ ոչ իշխանական ուժերը (անշուշտ ասվածը չի վերաբերում բոլորին), նաև նույն այդ քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ գործելով իշխանության համար կանխատեսելիության սահմաններում, երբեք էլ չեն կարող արձանագրել լուրջ հաջողություններ, քանի որ մշտապես արժանանալու են հանրային հիասթափությանը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա Ղահրամանյան