Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Վայքի, Եղեգնաձորի, Սևանի, Մարալիկի, Դիլիջանի, Արթիկի, Ճամբարակի, Նաիրիի, Լոռու, Ստեփանավանի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Հրազդանի, Ապարանի, Թալինի, Աշոցքի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



