Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե ինչու Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Արցախյան հերոսամարտից արդեն 20–25 տարի է անցել, բայց տեղի ունեցած դեպքերի մասին դեռ շատ բաներ չգիտենք: Ու մեր ընկալումները հաճախ մնում են տեղի ունեցածի փաստական ամրագրման մակարդակի վրա` առանց խորանալու դրանց պատճառների մեջ: Բայց մարդկային պատմությունը, տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են պայմանավորված կոնկրետ տվյալ պահով, այդ պահին կատարվող գործողությամբ: Առավել հաճախ մեր գործողությունները պայմանավորված են մեր անգիտակցական կյանքով, իսկ հայտնի հոգեբան Յունգի պնդմամբ` կոլեկտիվ անգիտակցականով, եթե խոսքը մեծաքանակ մարդկանց համաժամանակյա գործողության մասին է:

1992 թ. մայիսի 9–ին մենք ազատագրեցինք Շուշին: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմական ամբողջ ընթացքի համար: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը` մեկը մյուսի հետևից ազատագրեցինք մեր պատմական հողերի մյուս հատվածները: Այդ հարցում մեզ օգնեցին հենց իրենք` ադրբեջանցիները: Շուշիի ազատագրումից հետո նրանք պարզապես հեռացան Լաչինից, Քելբաջարից, Աղդամից ու մյուս` ադրբեջանահպատակ համարվող վայրերից: Հեռացան ինքնակամ: Առանց հայկական կողմի միջամտության կամ աջակցության: Այդ օրերի մամուլը տարակուսում էր` շրջանները դատարկվել են, հատուկենտ մարդիկ են մնացել: Այդ մասին գրեց նույնիսկ ֆրանսիական մամուլը: Ինչո՞ւ:

Հարցի պատասխանն ստանալու համար դիմենք պատմությանն ու հոգեբանությանը: Շուշին ու Շուշվա խանությունը միայն հայերի համար չէ, որ եղել են անառիկության խորհրդանիշ:

1740–50–ականներին թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջ, ում նպատակը լեռնային Արցախի տերը դառնալն էր: Դա նրան հաջողվեց 1752 թ.` Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում` Շուշիում: Փանահը, իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար, Վրաստանից և Միլ–Մուղանի տափաստանում վխտացող կարաչարլի, ջինլի, դամիրչի–հասանլի, ղըզըլ–հաջիլլի, սաֆի–քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի տեղափոխեց Ղարաբաղ: Նրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի` Շուշի տանող ճանապարհների երկայնքով: Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր: Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս: Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել իր գերագահությունը:

Ու տասնամյակների ընթացքում Շուշվա խանությունը և հատկապես Շուշվա բերդը նաև թուրքախոս ցեղերի համար ձեռք բերեցին անառիկության, անմատչելիության խորհրդանշում: Այդ ամենը վերաճեց, հասավ առասպելական, միֆական մակարդակի:

Իսկ հոգեբանությունից հայտնի է` մշակութային արխետիպերն էականորեն որոշում են նշանակալի իրադարձությունների նկատմամբ ստերեոտիպային արձագանքները, հակասությունները հաղթահարելու միջոցները: Մշակութային արխետիպերը, անփոփոխ մնալով իրենց էությամբ, դրսևորվում են ամենատարբեր ձևերով, այդ թվում` տվյալ ժողովրդի միֆերում ու առասպելներում: Ուստի շատ հաճախ միֆերը ծառայում են որպես կյանքի յուրատեսակ մոդելներ: Մարդու բոլոր գործողություններն ու դրսևորումներն ունենում են նշանակություն և արժեք ոչ թե իրենք իրենցով, այլ որպես միֆաբանական, իդեալական կերպարի կրկնում, ընդօրինակում:

Շուշվա խանության մասին պատմությունները նման միֆական նշանակություն են ունեցել նաև այդտեղ բնակվող թուրքախոս ցեղերի, հետո արդեն նրանց ժառանգների համար, ովքեր շարունակել են բնակվել այդտեղ թեկուզ այլ` ադրբեջանցի անունով: Ու երբ նրանց համար Շուշվա բերդն ընկավ, նրանց միֆը կոտրվեց, վերացավ: Այն ուժը, որը նրանց երկու դար պահել էր իրենց համար օտար հողում, չքացավ: Այդ հողն ու իրենց այդ հողին կապող թելը Շուշիի ազատագրումով կտրվեց: Սա է պատճառը, թե ինչու Շուշին այդքան վճռորոշ ու բեկումնային եղավ:

Մենք Շուշին ազատագրեցինք մայիսի 9–ին: Մայիսի 17–18 մտանք Լաչին: Լաչինը դատարկ էր: Այնտեղ մնացել էին հատուկենտ թուրքեր: 1993 –ի մարտ–ապրիլին մերոնք ազատագրեցին Քելբաջարը, հուլիսին` Աղդամը ու այդպես` մնացած շրջանները: Այնտեղ թուրքեր չկային, գրեթե բոլորը հեռացել էին: Բնակավայրերը դատարկ էին: «Երբ մերոնք Շուշին վերցրին, լաչինեցիք հանգիստ թողեցին–գնացին: Լաչինում կրակոց չի եղել: Երբ զոհվածներ եք տեսնում, շփոթում եք` դա հետո է եղել: Քելբաջարում էլ նույնն է եղել: Այնտեղ պրակտիկորեն պատերազմ չի եղել»,– հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Մանվել Սարգսյանը: Նույնը պնդում է Կոմանդոսը:

Այս ամենի հիմքը պետք է փնտրել պատմության մեջ` պայմանավորված կրկին հոգեբանական գործոնով: Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրները միաբերան վկայում են, որ մինչև 18–րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել: Այդ տարածքը թուրքերի համար օտար է եղել: Մանվել Սարգսյանը, ով իր առաջին մասնագիտությամբ ճարտարապետ է, հիշում է. «Ես աշխատել եմ այդ շրջաններում: Հուշարձաններն էինք ուսումնասիրում: Երբ զրուցում էինք թուրք տատիկ–պապիկների հետ, մեզ միշտ հարցնում էին` ինչո՞ւ են մեր պապերն ասել, որ միևնույն է` մի օր էստեղից գնալու ենք: Ու երբ նրանց ցույց էինք տալիս հին հայկական գերեզմանաքարերն ու եկեղեցիները, պատասխանն ակնհայտ էր դառնում: Իրենք էլ գիտեին, որ եկվոր են, դրանք իրենց հողերը չեն»:

Իսկ այն, ինչը քոնը չէ, պաշտպանել չես ուզում և հանգիստ խղճով կարող ես հանձնել իրական տիրոջը: Ահա թե ինչու, նրանք հանգիստ թողել հեռացել էին:

«Նրանք բացարձակապես նպատակ չունեին, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ պետք է իրենք իրենց պաշտպանեն, իրենց տունը պաշտպանեն: Սրա մասին արդեն գրել են իրենց զինվորները»,– փաստում է Մ.Սարգսյանը: Մարդու անգիտակցականը մեկ, նույնիսկ մի քանի սերնդով չէ, որ ձևավորվում է: Ու իրենց անգիտակցականի խորքերում ադրբեջանահպատակ համարվող, բայց զուտ հայկական հողերում ընդամենը երկու դար առաջ հաստատված թուրքախոս ցեղերի ժառանգներն իմացել են` դա իրենցը չի, իրենք պետք է հեռանան:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները