ԱՄՆ ԴՊՀ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5-0,75 տոկոսից մինչեւ 0,75-1,0 տոկոսի: Նման որոշում է կայացրել համակարգի բաց շուկաների հանձնաժողով: Նախորդ բարձրացումը տեղի էր ունեցել 2016թ. դեկտեմբերին, հաղորդում է Meduza-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նախորդ բարձրացումից հետո ԴՊՀ-ն հայտարարել էր, ակնկալում է 2017 թվականին երեք անգամ բարձրացնել տոկոսադրույքը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ուղղված է ԱՄՆ-ում գնաճի դեմ պայքարին եւ հաճախ հանգեցնում է դոլարի փոխարժեքի բարձրացման: Դա ազդում է նաեւ այլ երկրների արժույթների վրա:
ԴՊՀ-ն 2008թ. դեկտեմբերից մինչեւ 2015 թվականի վերջը տոկոսադրույքը պահում է ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ 0-0,25 տոկոս: Դրույքի բարձրացումը կապված է աշխատաշուկայի բարելավման եւ գնաճի ակնկալվող բարձրացման հետ:
			
			
			
			
			
				
			
			
			


