Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռեյտինգային քաոս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթն ամփոփելով պետք է փաստել, որ քարոզարշավի մի շարք առանձնահատկություններից զատ, ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ են ռեյտինգային ընտրակարգից։ Անշուշտ, այստեղ կարելի է նշել, որ այդ դժգոհությունը ժամանակավրեպ է, և այս խնդիրը պետք է քննարկվեր մինչ ընտրական օրենսգրքի հաստատումը, սակայն, ըստ էության, պետք է նշել, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ պատկերացումները մեկ–երկու ամիս առաջ, մեղմ ասած, չափազանց աղոտ էին, քանի որ անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դժվարանում էր հստակորեն ներկայացնել ընտրակարգի բնույթը։

Բնականաբար այս փաստն արդեն իսկ խնդրահարույց դարձավ, քանի որ ռեյտինգային ընտրակարգի շատ թե քիչ հասկանալի մեկնաբանությունից ու ներկայացումից հետո պարզ դարձավ, որ սա շատ ավելի արատավոր ու թերի ընտրակարգ է, քան մաքուր մեծամասնականը։ Գրեթե ակնհայտ է, որ այս ընտրակարգը գլխավորապես բխում է Հանրապետական կուսակցության շահերից, քանի որ վերջիններս կազմելով այսպես ասած ինտելեկտուալների համամասնական ցուցակ, տպավորություն են ստեղծում, թե ինքնամաքրման գործընթացում են, սակայն կուսակցության առավել օդիոզ ներկայացուցիչները պարզապես տեղափոխվել են ռեյտինգային ընտրակարգ և շարունակում են կատարել այն գործառույթը, ինչը մշտապես արել են, այն է` ձայներ են ապահովում Հանրապետականի համար։ Բնականաբար, սրա համար որպես պարգևավճար վերջիններս ստանալու են համապատասխան մանդատ, իսկ ՀՀԿ ինտելեկտուալացման մասին առասպելները հօդս են ցնդելու։

Ի դեպ, պետք է շեշտել, որ չնայած այն փաստին, որ ռեյտինգային ընտրակարգը առավելապես ձեռնտու էր Հանրապետականին, այնուամենայնիվ սա չի նշանակում, թե Հանրապետականում բոլորն են գոհ այս ընտրակարգից, ընդհակառակը, կարելի է ասել, որ հենց Հանրապետականի ներսում է թաքնված ռեյտինգայինից ամենամեծ դժգոհությունը, քանի որ Հանրապետականի շարքերում գտնվող տարբեր անհատներ ուղղակի առևտրային հարաբերությունների մեջ էին կուսակցության հետ՝ այսինքն նրանք բերում էին ձայներ, փոխարենը ստանում պատգամավորական մանդատ կամ պաշտոն, ներկայում սակայն, բացի ձայն բերելուց, վերջիններս պետք է պայքարեն իրենց կուսակից մրցակիցների հետ, ինչը բնականաբար լարված պայքար է խոստանում հենց հանրապետականների միջև, ինչի արդյունքում էլ վերջերս մենք ականատես եղանք մի շարք միջադեպերի, որոնք կատարվել էին հանրապետականը ներկայացնող երկու ռեյտինգային թեկնածուների միջև։

Նկատի ունանալով այս իրողությունները, ինչպես նաև այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն առաջացել է ռեյտինգային ընտրակարգի արդյունքում, թերևս պետք է հուսալ, որ ապագա խորհրդարանի առաջին քայլերից մեկը կլինի արմատապես վերանայել այս ընտրակարգի հետագա գործունեությունը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երեխան ողջ է մնացել հինգերորդ հարկի պատուհանից ընկնելուց հետոԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ