Պուտինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան. Ուշակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով (հունիսի 12-13) մեկնում է Բաքու, որտեղ մասնավորապես մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և հավանաբար կհանդիպի ՄՕԿ-ի ղեկավարի հետ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքերով՝ Պուտինը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հետ:
Եվրոպական խաղերի բացումը տեղի կունենա այսօր երեկոյան: Ուշակովի խոսքերով՝ Պուտինն Ալիևի հետ կհանդիպի վաղը. «Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև քաղաքական հարցեր և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»:
Ուշակովը հավելել է, որ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



