Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չարենց. մի ճրագ մթում». ստացված եթերաշրջան Հ1-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը գրում է.

Հայկական հեռուստաեթերը բազմիցս քննարկվել և քննադատվել է: Այն, ինչ այսօր մեզ հրամցնում են եթերով մեծամասամբ ակնհայտ անբովանդակ և վատ պատրաստված «արտադրանք է», որի շուրջ առավել գիտակից հասարակության ներկայացուցիչները մերթընդմերթ դժգոհության ալիք են բարձրացնում և իսկ որոշ ժամանակ անց` մոռացության մատնում: Շարքային հեռուստադիտողին ստեղծված իրավիճակը բացատրում են առկա պահանջարկով, ասել թե` ինչ նախընտրում ենք, այն էլ ցուցադրում ենք: Կարճ ասած` ցածրորակ եթերի պատասխանատուն հենց մենք ենք` հասարակությունը, որը լուռումունջ «կուլ է տալիս» այն ամենն ինչ ցուցադրում են:

Ժամանցային հաղորդման շողքի տակ եթեր է հեռարձակվում ցանկացած տիպի անորակ շոու կամ սերիալ, որը ոչ ուրույն միտք, ոչ ջանք, ոչ էլ բյուջե է պահանջում: Երբ հասարակությունն ուշի-ուշով հետևում էր միջակ, կլիշեներով լի և տեղ-տեղ անգամ գռեհիկ հայկական սերիալների հերոսների կյանքին, մեզ թվում էր թե դա ընդամենը սկիզբն է և հետագայում մեր եթերը գնալու է դեպի կատարելագործում, մենք կարողանալու ենք նկարահանել իրապես որակյալ հաղորդումներ, ֆիլմեր, ինչու չէ` նաև սերիալներ: Չէ որ եթերը պետք է բաղկացած լինի ոչ միայն ժամանցային ծրագրերից, այլ նաև` կրթական, զարգացնող և դաստիրակչական, որքան էլ սովետական այն չհնչի:

Պարզվեց` շարժվեցինք լրիվ հակառակ ուղղությամբ և հայկական սերալներին փոխարինելու եկան հնդկականները: Այնպես որ որևէ լուրջ փոփոխություն նոր եթերաշրջանի մեկնարկից չէի ակնկալում, մինչ համացանցում նկատեցի «Չարենց. մի ճրագ մթում» ֆիլմի անոնսը: Ֆիլմը նվիրված էր Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյա հոբելյանին և ցուցադրվելու էր Առաջին ալիքով: Դիտեցի մեծ հաճույքով և ոգևորությամբ: Նկարահանված էր նոր, հետաքրքիր մոտեցմամբ` դոկումենտալի և գեղարվեստականի համադրությամբ:

Զգացվում էր, որ ֆիլմում ձգտել էին պատկերել իրական Չարենցին` նրա հակասություններով լի կյանքը, մտորումներն ու պայքարը: Անդրադարձ էր կատարվել ոչ միայն Չարենցի կյանքի առավել հայտնի էջերին, այլև` ներկայացվել էին փաստեր, որոնք համեմատաբար առավել քիչ քննարկված են։Ուրախալի էր, որ ֆիլմը նեղ մասնագիտական չէր, որն ուղղված կլիներ միայն գրականագետներին, այլ նախատեսված էր հասարակության լայն շերտերի համար: Հուսանք` հաղորդաշարը կլինի շարունակական և Առաջին ալիքն ըստ արժանվույն կանդրադառնա մեր բոլոր մեծերին: Չէ որ նաև նման ֆիլմերի միջոցով ենք բացահայտում և ճանաչում մեր մեծերին, ձգտում իմանալ ավելին և մեկ անգամ ևս վերընթերցել նրանց անգնահատելի ժառանգությունը…

Անի Ստեփանյան 

 

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել