ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:
«Օրինագիծը, որն ընդունվել Է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-ի ընթացակարգը, ինչպես եւ ասվում Էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին»,-ասել Է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, կտեւեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կարող Է լքել 2019 թվականի գարնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել Է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների: Ավելի վաղ օրինագծին հավանություն Է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:
												
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
				
								
					2
					
					Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
				
								
					3
					
					ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
				
								
					4
					
					Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
				
								
					5
					
					Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
				
							
			
			
		


