Նովոն անվճար տարածքի «կարիք չունի», բայց չի հրաժարվել. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլը գրել է, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է Հանրապետական կուսակցությանը և ՀՀԿ–ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գևորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել: Ըստ այդմ՝ Սարդարապատի Աբովյան 72 հասցեում գտնվող համայնքային շինությունից 40 քմ տարածք անհատույց հատկացվել է ՀՀԿ–ին, իսկ Նահապետ Գևորգյանին՝ 20 քմ:
«Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար»,– «Փաստի» հետ զրույցում հայտարարեց Նահապետ Գևորգյանը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք Նահապետ Գևորգյանն անվճար տարածքի կարիքն ուներ: «Ես անկեղծ ասած դրա կարիքը չունեի, բայց քանի որ ավագանին նման որոշում ա կայացրել... մնացածներն էլ թող դիմեն, որոշումը կստանան»,– ասաց Գևորգյանը:
Դիտարկմանը, թե այդպիսով անհավասար պայմաններ են ստեղծվել իր ու մյուս թեկնածուների միջև, Նահապետ Գևորգյանը չպատասխանեց. «Ցտեսություն ձեզ»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



