Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրապետական կուսակցության իրականությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ հայաստանյան լրատվական դաշտը ակտիվորեն լցվում է տարատեսակ սոցհարցումներով։ Սա բնական գործընթաց է ցանկացած երկրի համար։ Սակայն, որպես կանոն, ժողովրդավարական հասարակարգերում սոցհարցումները առավելապես հետազոտական բնույթ ունեն և արտահայտում են առկա իրականության մոտավոր պատկերը։ Հայաստանում, սակայն, իրավիճակն այլ է, այստեղ, որպես կանոն, սոցհարցումները պատվիրում են քաղաքական ուժերը և հիմնականում իշխանական ուժերը, որոնք ոչ թե խնդիր ունեն հասկանալ իրական պատկերը, այլ պարզապես օգտագործում են սոցհարցումների, այսպես ասած, «նկարած արդյունքները» քարոզչական նպատակների համար։

Հենց այս տեսանկյունով վերջերս շրջանառվում է մի սոցհարցման իբր թե արդյունք, համաձայն որի` վարչապետ Կարեն Կարապետյանը վայելում է հայաստանյան հասարակության 80%–ի վստահությունն ու համակրանքը, Տարոն Մարգարյանը 60%–ի և այլն։ Այս տվյալները, վիճարկելու ցանկության բացակայությանը զուգահեռ, մեղմ ասած, զարմանք են հարուցում և մի շարք հարցեր առաջադրում։ Հասկանալի է, որ Հանրապետական կուսակցությունը Կարեն Կարապետյանի ֆոնին փորձում է իրեն վարկանիշ ապահովել, սակայն մյուս կողմից տպավորություն է, թե հանրապետականները լիովին մոռացել են, թե ինչ պայմաններում է հայաստանյան հասարակության գերակշիռ հատվածը, որ Հայաստանում պաշտոնապես առկա է շուրջ 17% գործազրկություն, իրական թվերն ի դեպ շատ ավելի մեծ են, մոռացել են նաև, որ Հայաստանում կա շուրջ 35% աղքատություն և այլն։ Նման պայմաններում բնականաբար ինչպես կարող է հասարակության 80%–ը վստահել այն վարչապետին, որը ներկայացնում է վերջին 25 տարիներին Հայաստանում իշխանություն եղած քաղաքական ուժին։

Ի վերջո, արդյոք իշխանությունը կարծո՞ւմ է, թե հայաստանյան հասարակությունը չափազանց կարճ հիշողություն ունի և ի զորու չէ ռեալ գնահատական տալ ներկա իրավիճակին։ Եթե իրոք հանրապետական իշխանությունները ունեն նման մտայնություն, ապա պետք է շեշտել, որ իրականում հենց իրենք հանրապետականներն են ապրում իրենց ստեղծած երևակայական աշխարհում, որտեղ ներկայնում են որպես ամենահեղինակավոր ուժ, որտեղ իրենք երկրի միակ հնարավոր տեր ու տիրականն են։

Այստեղ պետք է շեշտել նաև, որ խնդիրը բոլորվին էլ վարչապետի անձը կամ դիրքը չէ, այլ այն մոտեցումը, որով մոտենում է Հանրապետական կուսակցությունը հայաստանյան հասարակությանը՝ պատվիրելով նման թվերով փսևդոսոցհարցումներ։

Սա, մեղմ ասած, տհաճ մթնոլորտ է ստեղծում ընդհանուր իրավիճակում և թերևս ավելի ընդգծում երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ հանրապետականը այլևս վերածվում է ինքնաբավ քաղաքական ուժի և կտրվում է հայաստանյան առկա իրականությունից՝ բնականաբար կորցնելով նաև սթափ գնահատելու կարողությունը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ