Արտասվող Քիմ Քարդաշյանը՝ Փարիզում կողոպտվելու մասին. համացանցում հայտնվել է Keeping Up With The Kardashians շոուի անոնսը
ՎԻԴԵՈՄի քանի օր առաջ դիտելով Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր՝ 13-րդ սեզոնի անոնսը, հասկացանք, որ այն ամենադիտվողն է լիննելու, քանի որ նոր սերիաներում Քիմ Քարդաշյանը վերջապես պատմելու է Փարիզում կողոպտվելու, Քանյե Ուեսթի նյարդային խանգարման մասին, իսկ Քորթնի Քարդաշյանի նախկին ընկեր Սքոթ Դիսիկը խոսելու է իր սեքսուալ կախվածության մասին:

Երեկ հեռարձակվել է առաջին սերիան, իսկ հաջորդ մասերի անոնսներն արդեն հեղեղել են Youtube-ի E! Entertainment ալիքը, որը զբաղվում է հայտնի ռեալիթի շոուի նկարահանմամբ:
Հաջորդ սերիաներում 36-ամյա հայուհին նոր մանրամասներ կպատմի Փարիզի հյուրանոցի համարում կողոպուտից, որտեղ նա 10 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք զարդեր կորցրեց:

«Նրանք ինձ վրա ատրճանակ ուղղեցին, ես գիտեի, որ կարող են սպանել ինձ, հետո նրանք ինձ կապկպեցին: Ես լաց էի լինում եւ նրանց խնդրում՝ ինձ չսպանել, ասում էի, որ ընտանիք ունեմ: Նրանք հարցնում էին, թե որտեղ են իմ փողերը:

Ասացի, որ կանխիկ գումար չունեմ, եւ նրանք սկսեցին խուզարկել ամբողջ համարը: Չգիտեի՝ ինչ անել, ես զարմացած էի, որ հյուրանոցն անվտանգության ծառայություն չունի»,- Քիմն արտասվելով պատմել է քույրերին՝ Քլոեին ու Քորթնիին:



