Չեխիայի ոստիկանությունը Skoda-ից Hyundai-ի կանցնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի ոստիկանության Skoda մեքենաներն առաջիկայում կփոխարինվեն Hyundai-ներով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Չեխիայի ոստիկանության համար 616 ավտոմեքենաների մատակարարման մրցույթը, վստահաբար, կհաղթի Hyundai-ն: Հարավկորեական ընկերությունն ավելի շահավետ գին եւ լայն տեսականի է առաջարկել:
Ըստ Idnes.cz-ի՝ 1993 թվականից Skoda ընկերությունը չեխական ոստիկանությանը շուրջ 17 հազար մեքենա է մատակարարել: Ընկերությունը նաեւ մեքենաների ոստիկանական տարբերակներ է պատրաստում Լեհաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի եւ Իսրայելի համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



