Չինաստանում ոստիկանությունը թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման 89 անդամի է ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիսային Շանսի նահանգի ոստիկանությանը հաջողվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում բացահայտել: 89 կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սինհուա գործակալությունը:
Լյույլյան քաղաքի իրավապահները գործը սկսել են հետաքննել դեռեւս անցյալ տարվա հուլիսին: Սեպտեմբերին հաջողվել է ձերբակալել խմբավորման առաջնորդներից մեկին՝ Դաբո մականունով, նրա մոտ 609 գրամ մետամֆետամին են հայտնաբերել:
Հանցավոր խմբավորման մասնակիցներին եւ նրանց գործունեությունը բացահայտելու համար յոթ քննչական խումբ է ստեղծվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



