Ստեփանակերտի և Մարտակերտի սոցիալապես անապահով 20 երեխաներ այցելել են Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում հետևողականորեն շարունակվում են իրականացվել համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Ստեփանակերտից և Մարտակերտից սոցիալապես անապահով 20 երեխաներ այցելել են Երևան՝ էքսկուրսիայի: Երեխաներին ընդունել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները եղել են Էջմիածնի Մայր տաճարում, Գառնիում և Գեղարդում, «Հաղթանակ» զբոսայգում, Կենդանաբանական այգում: Երկօրյա էքսկուրսիայից երեխաները Արցախ են վերադարձել տպավորված, նվերներով և բարձր տրամադրությամբ:



