Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղարաբաղյան կարգավորումը ռուս-ամերիկյան ջերմացման եզակի հնարավորություն է բացում. «Ամերիկայի ձայն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Վաշինգտոնին եւ Մոսկվային հարաբերությունները բարելավելու եզակի հնարավորություն է տալիս, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն. «Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»:

Նախկին դիվանագետի կարծիքով, ով վերջերս այդ խնդրի շուրջ հոդված էր հրապարակել, ի տարբերություն Ուկրաինայի եւ Սիրիայի խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նպատակները միմյանց շատ մոտ են. «Իմ հրապարակմամբ ես ցանկացա ազդանշան ուղարկել ԱՄՆ-ի նոր վարչակազմին, մատնացույց անել ահա մի ոլորտ, որտեղ երկու տասնամյակ շարունակվում է ռուս-ամերիկյան լուրջ համագործակցություն»:

Անդրադառնալով քառօրյա պատերազմին` նախկին դիվանագետ, իսկ այժմ` Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին ընդգծում է Մոսկվայի կարեւոր դերը պատերազմի դադարեցման մեջ. «Հենց Ռուսաստանի ազդեցությամբ հնարավոր եղավ կանխարգելել այդ բախման ընդլայնումը»:

Վերլուծաբանը համոզված է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում չի բխում բացարձակապես որեւէ մեկի շահերից. «Ղարաբաղը մի խնդիր է, որտեղ պատերազմը բոլորի պարտությունն է, պատերազմը բոլորի շահերի դեմ է»: Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով քառօրյա պատերազմին նշում է, որ այն կողմերին ցույց տվեց պատերազմի վտանգն այսօրվա իրականության մեջ. «Կարծում եմ, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները տեսան, թե ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, համոզվեցին, որ դա շատ արյունալի պայքար է լինելու եւ կողմերից եւ ոչ մեկի համար հեշտ չի լինելու»:

Քերի Քավանոն, սակայն, այս առումով լավատես չէ: Նրա կարծիքով, պատերազմի վտանգը Ղարաբաղում մնում է քանի դեռ բացակայում է իրական խաղաղ գործընթացը:

Այս պայմաններում, դեսպանը նշում է, որ կողմ է հայկական կողմի նախաձեռնությանը՝ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրման վերաբերյալ. «Նախկինում ես դեմ էի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը բաժանող շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրմանը, սակայն այժմ, երբ ավելանում է հրադադարի խախտումների, կրակոցների թիվը, երբ կողմերն անընդհատ միմյանց են մեղադրում, կարծում եմ հասել ենք մի կետի, երբ նման սարքավորումներն արժեքավոր կլինեին»:

Նախկին դիվանագետի խոսքով, նման սարքավորումների առկայությունը թույլ կտա միջազգային միջնորդներին պատկերացնել, թե ով է խախտում հրադադարը եւ ինչպես դրա դեմն առնել: 

 

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը