Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի հետ միասին լուծել մերձավորարևելյան խնդիրները. Միխայիլ Բոգդանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի հետ համատեղ ամրապնդել երկու երկրների առաջատար դերը Մերձավոր Արևելքի անվտանգության խնդրի լուծման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում սպասում են ամերիկյան վարչակարգում նոր մարդկանց նշանակմանը, ովքեր կզբաղվեն պրակտիկ հարցերով, այդ թվում՝ նաև սիրիական խնդրի կարգավորմամբ:
«Համագործակցությունն անհրաժեշտ է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու, ահաբեկիչների դեմ պայքարելու և Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու համար»,-շեշտել է փոխնախարարը:
Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման գործում նա կարևորել է ոչ միայն երկկողմ, այլև միջազգային համագործակցության դերը: «Մենք այսպես կոչված աստանայական գործընթացի մեջ ենք. Աստանայում անցկացվող հանդիպումներում, որտեղ մեծ դեր են կատարում Ռուսաստանը և Թուրքիան, միացել են նաև Իրանը, Հորդանանը»,-ասել է նա:
Փոխնախարարի խոսքով` Աստանայի գործընթացը նպատակաուղղված է դադարեցնել ռազմական գործողությունները: «Դա բավարար չէ և անհրաժեշտ է կենտրոնացնել սիրիացիները ուժերը ահաբեկիչների դեմ պայքարելու համար»,-նշել է Բոգդանովը:



