ԵԽԽՎ-ի խումբը Վեհաժողովի ղեկավարի պաշտոնի թենածու Է առաջադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրախորհրդի խորհրդարականական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցությունը թենածու Է առաջադրել Վեհաժողովի նոր նախագահի պաշտոնի համար, որին ընտրելու են 2016 թվականի հունվարին. թեկնածու Է դարձել խմբակցության ղեկավար իսպանացի Պեդրո Ագրամունտը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Վեհաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը:
2010 թվականի հունվարից ԵԽԽՎ-ի ղեկավարն ընտրվում Է խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ:
ԵԽԽՎ-ի կանոնների համաձայն՝ ներկայում հերթը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչներինն Է: Գործակալության տվյալներով՝ խմբակցությունից այդ պաշտոնին հավակնում Էր նաեւ ԵԽԽՎ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը: Թեկնածության շուրջ խմբում կայացած քվեարկության ընթացքում Ագրամունտը հավաքել Է ձայների մեծամասնությունը:
Ագրամունտը ԵԽԽՎ-ում Է 2003 թվականից: Նա առաջատար կոմիտեների (նախագահական, մշտական) մեծամասնության, ինչպես նաեւ Վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ Բյուրոյի անդամ Է:



