Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԶՈւ-ն, ԼՂՀ ՊԲ-ն ստիպված են համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին, որպեսզի «տաք գլուխները հովացվեն». Վիգեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, հետաքրքիր տարածաշրջանում, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում ներպետական, տարածաշրջանային, միջազգային հարթություններում: Այս մասին այսօր «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

Տարածաշրջանին ամենակարևոր փոփոխությունը, ըստ Վ. Սարգսյանի, հենց տարածաշրջանի իդենտիֆիկացիան է: Ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումը, իրադարձությունները հետխորհրդային տարածքում ձևավորեցին նոր մոտեցում, ընկալում տարածաշրջանի նկատմամբ: 

«Հարևան Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը որդեգրեցին տարածաշրջանին նոր դեր: Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններն էլ, որոնք հեռու են թվում, ևս կարող են ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա: Տարածաշրջանն ինքն իրեն սկսեց այլ կերպ ընդունել: Եթե ինձ հարցնեք, թե որն է տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը, ես կասեմ, որ դա նույնականացումն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 

Միջազգային հարթությունն էլ, ըստ պաշտպանության նախարարի, փոփոխությունների ենթարկվեց, մեծացավ Չինաստանի դերը, փոխվեցին ԱՄՆ վարչակարգը, ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները:

«Փոքր երկրներին նման իրավիճակում հեշտ չէ, որովհետև առաջանում են նոր մարտահրավերներ: Հայաստանն իր հետաքրքրությունները կառուցում է ոչ թե տարածաշրջանային, միջազգային խաղացողների շահերի հակադրությամբ, այլ՝ դրանց ընդհանրությունների համադրությամբ: Դա գուցե ավելի բարդ է, կարող է տպավորություն թողնել լղոզված չկողմնորոշվածության, բայց իրականում սա թույլ է տալիս աշխարհը չբաժանել սև ու սպիտակի, մենք կարծում ենք, որ 21-րդ դարը պետք է հագեցած լինի համագործակցության ներկապնակի մասով, պետք է ստեղծվեն համագործակցության լայն սահմաններ, որովհետև մարտահրավերները, որոնց առաջ մենք կանգնած ենք ավելի լայն են, քան առանձին պետությունները սահմանները»,- նշեց Վիգեն Սարգսյանը: 

Հայաստանի համար անվտանգության հասկացությունը, ըստ պաշտպանության նախարարի, կապված է ֆիզիկական գոյության հետ: «Հայաստանը շուրջ 29 տարի է ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական կոշտ ուժ և Հայաստանը ներգրավվեց հակամարտության մեջ՝ դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ չնայած սպառազինության այն տարբերություններին, որոնք մնացին ԽՍՀՄ փլուզումից հետո, չնայած մեծ տարբերության դեմոգրաֆիկ ցուցանիշներում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքն ու սահմանել պետության հստակ գործող մեխանիզմ՝ պարբերաբար անցկացնելով խորհրդարանական, նախագահական ընտրություններ, իսկ վերջերս՝ նաև սահմանադրական հանրաքվե: 

«Լեռնային Ղարաբաղը կարողացավ կառուցել տնտեսական զարգացման մեխանիզմ, որը դանդաղ, բայց վստահ է առաջ գնում, ժողովրդավարական ազատություններ, որոնք միանգամայն տարբերվում են նրանից, ինչ Ղարաբաղին ուզում են առաջարկել կամ փաթաթել հարևան Ադրբեջանից: Մենք ելնում ենք նրանից, որ ներկայիս իրավիճակի հիմքը շփման գծում 94թ.-ի Հրադադարի մասին միջազգային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները հարգելն է, որի համաձայն հակամարտության կողմերը պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել հիմնահարցը: Բայց ադրբեջանական կողմը, ցավոք, ամեն օր, այսօր էլ, խախտում է հրադադարի ռեժիմը դիվերսիոն հարձակումների, կրակոցների միջոցով: Հայաստանի Զինված ուժերը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված են համարժեք պատասխան տալ, որպեսզի «տաք գլուխները» հովացվեն, շեշտվի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ Կարապետյան