Տարեսկզբից ավելի քան 520 հազար գաղթական Է ժամանել Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 522 հազար 134 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, Ժնեւում հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Առավել մեծ թվով միգրանտներ եւ փաստականներ Է ընդունել Հունաստանը՝ 388 հազար 324: Իտալիա Է ժամանել 130 հազար 891 մարդ: Հունաստան ժամանածների մեծ մասը կազմում են սիրիացիները (175 հազար 375) եւ աֆղանցիները (50 հազար 177), Իտալիայում՝ Էրիթրեացիները (30 հազար 708) եւ նիգերիացիները (15 հազար 113):
ՄՄԿ-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվը ավելացել Է գրեթե 49 հազարով: 2 հազար 892 մարդ զոհվել Է ծովում՝ փորձելով հասնել Հին աշխարհ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



