Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա հինգ զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Բույուքչեքմեջե շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի տվյալներով` ևս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:
Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեծ թվով փրկարարներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



