Մայրաքաղաքի փողոցներում և բակերում իրականացվում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սանիթեք» ընկերության և մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների և բակերի սանմաքրման լայնածավալ աշխատանքները: Պատասխանատուների հավաստմամբ` ցրտաշունչ ձմռան հետևանքները, այդ թվում նաև փողոցներում և բակերում նախորդ տարիների համեմատ շաղ տրված մի քանի անգամ ավելի աղի ու ավազի խառնուրդը, ավելի մեծ ծավալներով աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն են առաջացրել:
Ամենօրյա ժամանակացույցով իրականացվող սանմաքրման աշխատանքների շրջանակում կկազմակերպվեն նաև տեղային շաբաթօրյակներ՝ ձմռան հետևանքները վերացնելու և մայրաքաղաքի արտաքին պատշաճ տեսքն օր առաջ վերականգնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



