Արթուր Ալեքսանյանը գլխավորում է UWW վարկանիշային աղյուսակը
ՍՊՈՐՏ31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` UWW-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը առաջին տեղում է:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդ տեղում է:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



