Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված եւ հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ Է, որը բնակվում Է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել Է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջոմ:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել Է, որ հարձակման հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն Է վարում:
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում Է, որ չարագործը գործել Է միայնակ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել Է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



