Գվատեմալայի որբանոցում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը 31-ի է հասել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳվատեմալայի որբանոցում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը 31-ի է հասել։ Բոլոր զոհվածները 14-17 տարեկան դեռահասներ են։ Հրշեջ ծառայության աշխատակիցները 19 մարմին են գտել հրդեհի վայրում, մնացած 12-ը ստացված այրվածքներից մահացել են հիվանդանոցում։ ABCnews-ի փոխանցմամբ, հիվանդանոցում հիմա դեռ 27 աղջիկ կա, որոնցից 10-ի վիճակը ծանր է։
Գվատեմալայի իշխանությունները հայտնել են, որ հրդեհն առաջացել է միտումնավոր հրկիզման հետեւանքով։ Սակայն դեռ հայտնի չէ , թե ով ու ինչի համար է հրկիզել որբանոցը։ Երկրի նախագահ Ջիմմի Մորալեսը եռօրյա սուգ է հայտարարել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



