Ֆրանսիական ընկերությունը պատրաստ է օգնել Թրամփին պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑեմենտի աշխարհի խոշորագույն արտադրող LafargeHolcim ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է օգնել պատ կառուցել ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին։ ՄԻ քանի միլիոն դոլար արժողության նախագիծը երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել՝ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո, հայտնում է RFI–ն։
«Մենք ԱՄՆ-ում ցեմենտի թիվ մեկ արտադրողն ենք ու պատրաստ ենք աջակցել այդ երկրում ենթակառուցվածքների զարգացմանը»,- մեջբերում է «Ֆրանս փրես»–ը Էրիկ Օլսենին՝ ֆրանկոշվեյցարական ընկերության ղեկավարին։ Նա վստահեցնում է, որ LafargeHolcim –ը չի զբաղվում քաղաքականությամբ ու քաղաքական դիրքորոշում չունի, նրա գլխավոր նպատակը հաճախորդներին սպասարկելն է։
Ընկերության հնարավոր մասնակցությունը այդ նախագծին առաջացրել է հակասական արձագանք, առաջին հերթին քաղաքական գործիչների կողմից։ Ֆրանսիայի ԱԳ ղեկավար Ժան- Մարկ Էրոն կոչ է արել լավ մտածել, մինչեւ այդ պատի շինարարության համար ցեմենտ վաճառելը։
Մինչդեռ ցեմենտի մեկ այլ արտադրող ՝ իռլանդական CRH ընկերությունը, արդեն հայտնել է, որ շիննյութեր չի մատակարարի այդ պատի շինարարության համար։



