Դադարեցվել է Թուրքիայի ԺԴ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի կուսակցական անդամությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴադարեցվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի կուսակցական անդամությունը:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Յուքսեքդաղի կուսակցական անդամության դադարեցման պահանջով հանդես էր եկել Յարգըթայի գլխավոր դատախազությունը:
Թուրքիայի քրդմետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին օրեր առաջ զրկել էր նաև պատգամավորական մանդատից:
2016 թվականի նոյեմբերից կալանավորված Յուքսեքդաղի դեմ դատարանի կայացրած որոշումից հետո այն ներկայացվել էր մեջլիսին: Փետրվարի 21-ին մեջլիսի նիստի ժամանակ հայտարարվել էր, որ Ֆիգեն Յուքսեքդաղը զրկվում է պատգամավորական մանդատից:
Յուքսեքդաղի դեմ դատական գործ է հարուցվել «հավաքների և ցույցերի օրենքին ընդդիմանալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «հանցանք գործելու դրդելու» մեղադրանքներով: Նրան սպառնում է 30-83 տարվա ազատազրկում:
Նրանից բացի կալանավորված են կուսակցության 11 անդամ պատգամավոր, այդ թվում և մյուս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:



