Շոտլանդիան կարող է անկախության հանրաքվե անցկացնել 2018-ի աշնանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիան կարող է անկախության հանրաքվե անցկացնել 2018-ի աշնանը՝ Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից հավանական դուրս գալուց մի քանի ամիս առաջ: Այս մասին ասել է առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, հաղորդում է BBC-ն:
Շոտլանդիայի անկախության հարցով քվեարկության հեռանկարը, որը կարող է հանգեցնել Միացյալ Թագավորության պառակտմանը՝ ԵՄ կազմից դուրս գալուց ընդամենը մի քանի ամիս առաջ, կուժգնացնի Brexit-ի շուրջ տագնապները եւ անորոշ հետեւանքներով է սպառնում աշխարհում մեծությամբ հինգերորդ տնտեսությանը:
Հանրաքվե անցկացնելու սպառնալիքը նաեւ ուժգնացնում է ճնշումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա, ով պատրաստվում է պաշտոնական բանակցությունները սկսել ԵՄ մյուս 27 անդամների հետ՝ դաշինքից երկրի դուրս գալու պայմանների մուրջ:
Սթերջենն ասել է, որ 2018-ի աշունը քվեարկությույն անցկացնելու համար «խելամնիտ ժամանակ է», քանի որ այդ ժամանակ հայտնի կլինի ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի ուրվագիծը:



