Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ պարոն Ռեյիսիի պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ավելի են սերտացել և ակտիվացել: Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Հայաստանում սպանդանոցների կառուցումը, ինչը նպաստելու է ոչ միայն անվտանգ ու որակյալ մսամթերքի արտադրությանը, այլև դեպի հարևան երկրներ արտահանման ծավալների ավելացմանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ ծրագրերին` նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն օգտագործելու դեպքում հնարավոր կդառնա հասնել մեծ հաջողությունների թե’ Հայաստանի և թե’ Իրանի գյուղատնտեսության ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Ռեյիսին նշել է, որ մշտապես բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մտահոգությունն ու գործադրած ջանքերը ոլորտի զարգացման ուղղությամբ: Նշելով, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է բացում Հայաստանի առջև` դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում նոր հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղարտադրանքի ծավալները հանրապետությունում, այլ նաև ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ:

Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկել է Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-ֆորում, որը հնարավորություն կընձեռի հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային ապրանքատեսակներին և խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացման համար:

Զրույցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի պաշտոնակցին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը: Ի պատասխան դեսպանը տեղեկացրել է, որ Իրանի գյուղատնտեսության նախարարը առաջիկայում պլանավորել է այցելել Հայաստան` համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու և նախանշելու նպատակով:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության ամրապնդմանը, իսկ դեսպան Մոհամմադ Ռեյիսիին մաղթել է նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք:

 

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացել