Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են մարտի 8-ը տոնող ուսանողուհիների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԻ խումբ անհայտ անձինք ներխուժել են Ստամբուլի Բիլգի համալսարանի կամպուս, երբ այնտեղ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր անցկացվում, ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«15-20 հոգուց բաղկացած խումբը ցատկել է արգելապատնեշի վրայով, մտել կամպուս, հարձակվել ուսանողուհիների վրա։ Մեր անվտանգության աշխատակիցները միանգամից միջամտել են։ Սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում մի ուսանողուհի թեթեւ վնասվածք է ստացել։ Ահազանգել ենք ոստիկանություն, որը ձերբակալել է վեց հարձակվողներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Դատախազությունը գործ է հարուցել հարձակման կապակցությամբ։ Հարձակվողներից մի քանիսը համալսարանի ուսանողներ են եղել, որոնց նկատմամբ հնարավոր են կարգապահական տույժեր։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



