Մալայզիան չի ծրագրում խզել դիվանագիտական կապերը Հյուսիսային Կորեայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիան չի ծրագրում խզել դիվանագիտական կապերը Հյուսիսային Կորեայի հետ, քանի որ Հյուսիսային Կորեայում Մալայզիայի քաղաքացիների անվտանգության հարցում բանակցությունների ու երկխոսության ուղի է պետք։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը, փոխանցում է Սինհուան։
Ելույթ ունենալով խորհրդարանում, Ռազակը նշել է, որ հիմա առաջնահերթ խնդիրը Հյուսիսային Կորեայում Մալայզիայի քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Նա հայտնել է, որ հիմա Մալայզիան մանրակրկիտ ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի պահանջը, ընդ որում Մալայզիայից Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մեկնելու արգելքը դեռ ուժի մեջ է մնում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



