ՄԱԿ-ի փորձագետ․ Թվային դարաշրջանում մասնավոր կյանքի իրավունքը վտանգված է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹվային դարաշրջանում մասնավոր կյանքի իրավունքը վտանգված է ու կառավարությունների կողմից լրտեսվելու վտանգը լուրջ ուշադրության է արժանի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ մասնավոր կյանքի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Ջոզեֆ Կաննատաչին։
«Ինձ շատ մտահոգում է, որ թվային դարաշրջանում մասնավոր կյանքի իրավունքը կխախտվի»,- նախազգուշացրել է ՄԱԿ-ի զոկուցողը։
ՄԱԿ-ի փորձագետը նշել է, որ շտապելով ընդունել օրենքներ, պետությունները փորձում են լեգիտիմացնել այն միջոցառումները , որոնք ոչ մի հանգամանքներում չպետք է գոյության իրավունք ունենան։ «Ես չեմ տեսնում այն որոշ չափազանց ագրեսիվ միջոցառումների համոզիչ հիմքերը կամ արդյունավետությունը, որոնք նախատեսված են վերջերս Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ ԲՐիտանիայում ու ԱՄՆ-ում ընդունված օրենքներով»,- հայտնել է Ջոզեֆ Կաննատաչին։
Ընդ որում նրա խոսքով այդ միջոցառումները որպես կանոն քիչ արդյունավետ են ու հաճախ կոսմետիկ բնույթ ունեն՝ ցույց տալու համար, որ կառավարությունն ինչ –որ բան է անում ահաբեկչության դեմ պայքարելու համար։
«Կառավարությունները չպետք է համացանցում մախինացիաներով զբաղվեն, նրանք պետք է սթափ քաղաքակիրթ համաձայնության հասնեն՝ կիբերտարածքում պետության պատշաճ վարքագծի մասին»,- ամփոփել է փորձագետը։



