Իվան Ուրգանտը հազվագյուտ կադրեր է հրապարակել՝ ընտանեկան արխիվից
ՖՈՏՈԻվան Ուրգանտն ու նրա կինը՝ Նատալյա Կիկնաձեն, չեն սիրում իրենց անձնական կյանքի մասին հրապարակավ խոսել, իսկ սոցցանցում լուսանկարներ չեն տեղադրում: Բայց Ուրգանտը այս անգամ խախտել է ավանդույթը և սոցցանցում տեղադրել է իր և կնոջ սելֆին: Անակնկալը Նատալյա Կիկնաձեի ծննդյան օրվա առիթով է եղել: Ուրգանտը շնորհավորել է կնոջը, իսկ լուսանկարը կարճ ժամանակում 130 000 –ից ավելի «լայք» է հավաքել:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուրգանտը միայն մեկ անգամ է կնոջ մասին խոսել: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ իր կինն ամենահավատարիմն է, ամենախելացին ու ամենաուրախը:
Նատալյա Կիկնաձեն Իվան Ուրգանտի երկրորդ կինն է, իսկ Իվան Ուրգանտը՝ Նատալյա Կիկնաձեի երկրորդ ամուսինը: Նրանք միասին սովորել են նույն ինստիտուտում, սիրահարված են եղել, հետո , սակայն բաժանվել են: Տարիներ անց գտել են իրար, ամուսնացել են և այժմ երկու դուստր ունեն:



1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



