Եվրոպայի խորհրդի հանձնակատարը քննադատել է Հունգարիայի խորհրդարանի ընդունած օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը քննադատել է օրենքը, որը նախօրեին ընդունել է Հունգարիայի խորհդրարանը: Օրենքը ենթադրում է բոլոր փախստականներին ստիպողաբար պահելը «տարանցիկ գոտիներում»: Օմբուդսմենի կարծիքով՝ նոր օրենքները միայն կբարդացնեն առանց այն էլ բարդ դրությունը՝ կապված Հունգարիայում ապաստան տալու հետ, հաղորդում է DW-ն:
Մույժնիեկսը նշում է, որ ընդունած օրենքը Հունգարիայի իշխանություններին փաստացի թույլ է տալիս սահմանափակել բոլոր ապաստան խնդրողների ազատությունը՝ ներառյալ ընտանիքներին եւ մինչեւ 14 տարեկան դեռահասներին, ովքեր միայնակ են:
Հանձնակատարն ընդգծել է, որ տվյալ իրադրությունում ազատության սահմանափակումը պետք է լինի ծայրահեղ դեպքում: Դրա կիրառումը փախստականների նկատմամբ կհամարվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում:



