Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հյուպատոսը պարզաբանում է, թե ինչու Սերբիան չի շտապում ընդունել Հայոց ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սերբիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցում դեռևս զարգացումներ չկան: Այդ մասին Past.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սերբիայի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև էին առաջարկել: Նախագիծը հեղինակել էին «Նոր կուսակցության» պատգամավորները՝ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Զորան Ժիվկովիչն ու Վլադիմիր Պավիչևիչը:

Կուսակցությունը Սերբիային և այլ երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կանխարգելելու համար մոտ ապագայում նման հանցագործությունները, իսկ Սերբիայի կառավարությանն ու քաղաքացիներին առաջարկել ապրիլի 24- ը նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Թեև կանխատեսվում էր, որ Սերբիայի խորհրդարանը շուտափույթ կերպով կքննարկի հարցը, սակայն մինչև հիմա խորհրդարանը չի եկել որևէ որոշման, արդյունքում ճանաչման հարցը մնացել է առկախված:

«Ցեղասպանության փաստի ընդունումը բարդ գործընթաց է, կարծում եմ՝ Սերբիան այսքան շուտ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Վերջերս եմ եղել Սերբիայում, խոսակցությունը ընդունման մասին է, իրենք ցանկություն ունեն ընդունելու, սակայն կան քաղաքական որոշ հարցեր»,- մանրամասնեց Բաբկեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ նման ձգձգումը կախված է ոչ միայն աշխարհաքաղաքական մի շարք հարցերից, այլ նաև այդ հարցի շուրջ ներքին հակասություններից:

Բանն այն է, որ Սերբիայում որոշ քաղաքական ուժեր դեմ են ընդունմանը: Չնայած դրան՝ Սիմոնյանը հավաստիացրեց, որ երկրի ղեկավարությունը հակված է ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը, իսկ դրա համար պետք է ժամանակ և հմուտ դիվանագիտություն: Խոսելով դիվանագիտության մասին` հյուպատոսն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում դիվանագիտություն բանեցնել այս հարցում. ինչ-որ էլ արվում է, դրա համար պետք է շնորհակալ լինել Հայաստանում Սերբիայի հյուպատոսությանը:

Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ սերբ և հայ ժողովուրդների մերձեցման նպատակով մտադիր է նոյեմբերի վերջին Հայաստանում անցկացնել Սերբիայի մշակույթի օրեր, որից հետո Հայաստանի մշակույթի օրեր կկազմակերպի Սերբիայում: Հիշեցնենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասնակցելու նպատակով ապրիլի 24-ին Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը պետական այցով գտնվում էր Հայաստանում:

Լիլիթ Լալայան

Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով