Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սյուզան Մարգարյանը թոռնիկների, Սիրուշոյի և իր չարաբաստիկ հիվանդությունը հաղթահարելու մասին

ՖՈՏՈ

Tert.am Life–ը Մարտի 8–ի` կանանց միջազգային օրվա առթիվ զրուցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։ Նա խոսել է հայ կնոջ կերպարի, մերօրյա կանանց խնդիրների, իր հիվանդության, Սիրուշոյի, թոռնիկների մասին։

 –Տիկին Սյուզան, որքանո՞վ են այսօր պաշտպանված կանանց իրավունքները։

–Ցավում եմ, որ նախադասությունս պետք է սկսեմ, ցավոք սրտի, բառակապակցությամբ, բայց այսօր, իսկապես, մեր իրականության մեջ կանանց զգալի մասը անպաշտպան է։ Իրենց կյանքում այնքան բացեր, խնդիրներ ու հոգսեր կան, որ որքան էլ ուշադրության արժանանան, մեծարվեն, միևնույն է, քիչ է։ Հայ կնոջ տեսակը աշխարհում եզակիներից է։ Նա անսահման նվիրված է և՛ զավակներին, և՛ ընտանիքին, և՛ այն ամենին, ինչ իրեն շրջապատում է։ Հայ կնոջ մեջ ազնվությունն ու պարկեշտությունը գագաթնակետային մակարդակի են։  Շատ կցանկանայի, որ հենց հայ կինը լիներ գերպաշտպանված. ապրեր բարեկեցիկ կյանքով և զգար անսահման հոգատարություն։ Այսօր հայ կնոջ մի տեսակ ունենք, որ բոլորիս սրտում է։ Խոսքը վիշտ կրող մայրերի մասին է։ Ամեն մի զոհի մասին լսելիս այնքան արցունք եմ թափում, լավ եմ պատկերացնում որդեկորույս մոր վիճակը։ Չեմ ուզում, որ մոր աչքից արցունք գա։

–Ի՞նչ է պետք այսօրվա կնոջը`երջանիկ լինելու համար։

–Առաջին հերթին՝ խաղաղություն։ Յուրաքանչյուր կին այնքան ցավ է ապրում, որը միայն խաղաղության դեպքում կանցնի։ Մյուսը` բարեկեցությունն է։ Խոսքը չափազանց հարուստ կյանքի մասին չէ։ Ամենապարզ բաների մեջ էլ լինել կարող է այդ բարեկեցությունը։ Ես տարիներ շարունակ ասում եմ այս մասին՝ երբ կնոջ ձեռքի տակ լինեն կենցաղային ամենապարզ իրերը, կինը իր ժամանակը կխնայի և իրենով կզբաղվի, ոչ թե գերի կգնա այն ամենին, ինչ պահանջում է կենցաղը։ Այսօր կյանքը հեշտացել է, բայց, միևնույն է, մեր գյուղերում այնքան վատ ապրողներ կան, որոնք չունեն ամենապարզ պայմանները, որ իրենց կին զգան։ Ամենակարևոր բանն է, որ կինն իրեն կին զգա։ Ուզում եմ կինն անհոգ լինի։ Յուրաքանչյուրն էլ իր կյանքում ունենում է հոգսի տեսակը։ Ուզում եմ, որ այդ հոգսառատ կանայք ձերբազատվեն դրանից։

–Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ։

– Կարող եմ համարել ինձ երջանիկ, քանի որ շրջապատված եմ ընտանիքի հոգատար անդամներով։ Նույնիսկ նեղվում եմ, երբ հիվանդանում եմ ու զգում եմ չափազանց շատ հոգատարություն։ Ես ինձ երջանիկ եմ համարում, քանի որ իմ ընտանիքում խաղաղություն է։ Մենք այնպես ենք արել, որ մոտենանք մարդկային կյանքին, նորմերին։ Ինձ երջանկացնում են իմ թոռնիկները։ Որևէ մասնագիտություն, որևէ իրավիճակ չեն կարող այնքան ուրախացնել, որքան իրենց գոյությունը։

Շարունակությունը՝ այստեղ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ