ԻՊ-ն ստանձնել Է Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Աֆղանստանի մայրաքաղաքում զինվորական հոսաղաքի հյուսիսում Սարդար Մոհամադ Դաուդ Խանի զինվորական հոսպիտալի մոպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը: Մարտի 8-ին Աֆղանստանի մայրաքտ՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու, տեղի Է ունեցել պայթյուն, սկսվել Է փոխհրաձգությոն:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ զինյալները հագած են եղել սպիտակ խալաթներ: Հարձակվողները եղել են ընդամենը հինգը. մեկն իրեն պայթեցրել Է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, մյուս չորսը ներթափանցել են շենքի: Ավելի ուշ ուժայինները ոչնչացրել են երկու հարձակվողների, եւս երկուսը շարունակում են դիմադրություն ցույց տալ:Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ Է դարձել չորս մարդ, 66-ը վիրավորվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



