Եթե կան աղջիկներ, որոնց նեղացրել եմ, կներեք` դա անգիտակցաբար եմ արել. Բեն Ավետիսյանի շնորհավորանքը՝ երկրպագուհիներին
ԼԱՅՖLife.panorama.am- ը գրում է
Այսօր եւ այսուհետ շուրջ մեկ ամիս կանայք ուշադրությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է շրջապատված լինեն, քանի որ այսօր՝ մարտի 8-ին, տրվել է կանանց մեկամսյա տոների մեկնարկը: Մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր եւ ինչպես յուրաքանչյուր տոնի, այս անգամ եւս Life.panorama.am-ի միջոցով իրենց շնորհավորանքներն են հղել հայտնիները, այս անգամ՝ հայտնի տղամարդիկ:
Դերասան Բեն Ավետիսյանը, իր շնորհավորանքը ամենակարեւորը մայրիկին հղելուց զատ, չմոռացավ նաեւ իր երկրպագուհիներին.
«Ուզում եմ առաջնահերթ շնորհավորել իմ մայրիկին՝ իմ կյանքի միակ կնոջը, որն ամեն հարցում իմ կողքին է: Իհարկե, նաեւ շնորհավորում եմ բոլոր աղջիկներին եւ կանանց, հատկապես, իմ անփոխարինելի երկրպագուհիներին, որոնց սերն ու նվիրվածությունն ինձ ուժ է տալիս` ստեղծագործելու եւ շարունակելու իմ ընտրած ճանապարհը: Կներեք, որ երբեմն չեմ հասցնում պատասխանել ձեզ, որովհետեւ զբաղված եմ լինում ձեր շատ սիրելի Արամին «կերտելով»: Այնպես որ, մեղադրեք նրան, բայց իմացեք, որ ձեր ոչ մի քայլ աննկատ չի լինում իմ կողմից:
Եթե կան աղջիկներ, որոնց նեղացրել եմ, կներեք` դա անգիտակցաբար եմ արել, որովհետեւ երբեք դիտավորյալ ոչ մի աղջկա ցավ չեմ պատճառի: Մենք` տղաներս, պետք է ձեզ սիրենք, պաշտպանենք եւ երջանկացնենք: Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ կյաքում լինի արժանի տղամարդ:
Շնորհավոր, քնքուշ էակներ»,- նշեց շատ աղջիկների համար ցանկալի փեսացու Բեն Ավետիսյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



