Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտի 8-ից 10-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



