Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա զինյալների հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլի զինվորական հոսպիտալի վրա զինյալների հարձակման հետեւանքով զոհվել Է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ հիվանդներից մեկը եւ հոսպիտալի մի աշխատակից, կան վիրավորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Մարտի 8-ին պայթյուն Է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու գտնվող զինվորական հոսպիտալի շենքի մոտ, սկսվել Է փոխհրաձգություն: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալներից չորսը ներխուժել են հոսպիտալի շենք, հինգերորդն իրեն պայթեցրել Է մուտքի դարպասի մոտ:
Ականատեսի տեղեկատվությամբ, որին հղում Է անում Reuters-ը, հարձակվողներից առնվազն մեկը հագել Էր բժշկի սպիտակ խալաթ, նա հանել Է ԱԿ-47 ինքնաձիգ ու կրակ բացել: Ականատեսը պատմել Է, որ հրաձգություն Է լսվել նաեւ այլ կետերում: Պաժվակ գործակալությունը փոխանցում Է, որ հարձակման ընթացքում զինյալները եղել են սպիտակ խալաթներով: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



